տուն Լուրեր Բլոգ 306 հանրապետական գնդի ռազմիկ և 145 քուչի խուժաններ

306 հանրապետական գնդի ռազմիկ և 145 քուչի խուժաններ

211
0

eggggggs

Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանի իր էջում գրում է․

«Հանրապետական բանակում զինվորների քանակը հասնում էր 451-ի, որից 306 հանրապետական գնդի ռազմիկ և 145 քուչի խուժաններ։ Հանրապետական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` առանց ձվեր տղաները, երրորդում՝ ձվերը ձեռքներին տղաները, չորրորդում` պահեստազորը՝ մեկ ձվով տղաները, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Կարեն Ավագյանի ու Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հանրապետական ջոկատներ։

Արեգակը ծագելուն պես հանրապետական երիտասարդական կազմակերպության նախագահը և կրթության գիտության նախարարը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց կուսակիցներին` հորդորելով ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց կուսակցական պարտքը։ Այնուհետև հանրապետական բանակի ձու նետողները մոտեցան ժամանման սրահի մուտք և սկսեցին ձվերի տարափ տեղալ թշնամու վրա…»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here