Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելով սպանելու համար 30-ամյա մորը՝ Աննա Կարապետյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
ԿՆոջը մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա կնոջը կալանավորելու համար։