Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նյու Յորքում վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանի բացմանը։ Այնուհետեւ, օրվա ավարտին, Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ եւ պատասխանել հարցերի։ Իր ելույթում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիային, ապօրինություններին, հովանվորչությանը, մենաշնորհներին, ընդգծել դրանք արմատախիլ անելու անհրաժեշտությունը, ապա պատասխանել ներկաների հարցերին: Խոսելով հետհեղափոխական իրադրության մասին՝ վարչապետը նշել է. «Այն ամենը, ինչ ասվել է, հիմա իրականություն է: Այն ամենը, ինչ տեղի է ունենում, տեղի է ունեցել, իրականություն է: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ՀՀ-ից թողեց ու հեռացավ, Միհրան Պողոսյանը փախած է Հայաստանից, Լևոն Սարգսյանը Հայաստանում չէ: Մանվել Գրիգորյանը, Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը բանտում են: Զինված ուժերի սպաների աշխատավարձը բարձրացրել ենք: Զինված ուժերի սպաները, մինչև փողն իրենց քարտերին չի նստել, չեն հավատացել, որ աշխատավարձը բարձրացել է: 65000 նոր աշխատող է արձանագրվել: Այսօր մեր քննիչներից յուրաքանչյուրի վարույթում 30-40 քրեական գործ կա: Այդ գործերն անցնում են Ձեզ հայտնի հնարավոր և անհնարին խոչընդոտների սահմաններով»:
տուն Հասարակություն 30-40 քրեական գործն անցնում է Ձեզ հայտնի հնարավոր և անհնարին խոչընդոտների սահմաններով....