տուն Հասարակություն 30 հոգի եք, մեկդ տղամարդու պես չի կանգնում ասի՝ ես եմ կրակողը....

30 հոգի եք, մեկդ տղամարդու պես չի կանգնում ասի՝ ես եմ կրակողը. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի այրի

216
0

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով քննությունը։

«Սասնա Ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հարցաքննության ժամանակ բարկացավ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը։

Նա Ավետիսյանին հարց տվեց, թե գունդը մտնելուց հետո որտեղ էր նստած Գագիկ Մկրտչյանը։ Ավետիսյանը նշեց, որ Մկրտչյանը մեջքով նստած էր՝ ձեռքը բռնած։

Ոսկանյանը չհավատաց Ավետիսյանի պատասխանին։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հորդորեց լսել պատասխանները։

Մկրտչյանի կինը շարունակեց հարցնել, թե ով է եղել իր ամուսնուն սպանողը, պատասխան չստանալուց հետո ասաց. «30 հոգի եք, բայց էդքանիդ մեջ չկա մեկը, որ տղամարդու պես կանգնի ասի՝ այո՛, ես եմ եղել կրակողը, ուղղակի ամոթ է, գոնե ամաչեք»:

Դատավորն ընդհատեց կնոջը՝ կողմերին կոչ անելով ըմբռնումով մոտենալ: