Սան Պաուլոյի փողոցներում հայտնվել է կարամելի գետ այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել տեղի շաքարի գործարանում: Տարբեր տեղեկությունների համաձայն` այրվել է մինչև 30 հազար տոննա շաքար: Կրակը նաև վերացրել է շաքարի և էթանոլի արտահանման Բրազիլիայի խոշորագույն պահեստներից մեկը:
Հրդեհից հետո այրված շաքարը լցվել է տեղի գետերից մեկը` սպանելով տեղի բուսականությունը, քանի որ թեպետ այդ կարամելն իր մեջ վտանգավոր նյութեր չի պարունակում, սակայն թույլ չի տալիս թթվածնին հարստացնել գետի ջուրը: Տեղի բնակիչները պատմել են, որ գետից դուրս են բերել տասնյակ կիլոներով սատկած ձուկ:
Հարևանությամբ ապրող շատ մարդիկ մտահոգված են և չեն կարողանում դուրս գալ փողոց` վախենալով սուզվել կարամելի մեջ և չկարողանան դուրս գալ նրա մեջից: Այս մասին գրում է The Independent-ը: