Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է.
Վարկանիշային դասակարգումների շարքից.
Աշխարհահռչակ «Hotels.com» պորտալը ներկայացրել է 30 երկրների տարբեր քաղաքների տաքսիների ամենամյա վարկանիշային դասակարգումը:
Ուսումնասիրության շրջանակներում հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ մաքրությունը, տեղանքի իմացությունը, վարելու որակը, անվտանգությունը, վարորդների սիրալիրությունը և այլն: Ըստ այդմ, վեցերերորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորել են լոնդոնյան տաքսիները:
Իսկ առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Լոնդոն
2. Նյու Յորք
3. Տոկիո
4. Բեռլին
5. Ամստերդամ, Մադրիդ, Մեխիկո:
Եթե Հայաստանը ևս ներառվեր ուսումնասիրության շրջանակներում, ապա երևանյան տաքսիները կհայտնվեին առաջատար հորիզոնականում միայն այն դեպքում, եթե դասակարգումն իրականացվեր հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ վարորդների հարուստ կենսափորձը, բնականաբար՝ ոչ ուղեևորափոխադրումների ոլորտում, և ճանապարհային կանոնների խախտման բազմազանությունը: