տուն Լուրեր 3 օրում 3 զոհ

3 օրում 3 զոհ

95
0

117610

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից  բացահայտվել  է 38-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 20, յուրացման 5, խարդախության 10, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանություն