Ինչպես գրում է The Guardian պարբերականը, բացահայտվել են հազարավոր վճարումներ, որոնք արվել են եվրոպական տարբեր քաղաքական գործիչների և լրագրողների համար։ Առաջին վճարումներից մեկը «սև դրամարկղ» արվել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ից՝ արտասահմանում ռազմական տեխնիկայի վաճառքով զբաղվող ռուսական մենաշնորհային ընկերությունից:
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի ղեկավարությունը կառավարել է 2,9 մլրդ ունեցող մի ցանց, որն օգտագործվել է թանկարժեք նվերներ և գումարներ փոխանցելու համար, հայտնի եվրոպական քաղաքական գործիչների և փողերի լվացման համար։
Ի հայտ եկած տվյալները փաստում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքները խախտելու մեջ, կոռուպցիայի և սիստեմատիկ ընտրություններ կեղծելու մեջ 2012-2014 թվականների ընթացքում կատարել է 16.000 գաղտնի վճարում։
Գումար է տրվել, որպեսզի լրագրողները և քաղաքական գործիչները դիմակայեն Իլհամ Ալիևի բացասական իմիջի տարածմանը և բարձրացնեն Ադրբեջանի վարկանիշը. գրում է The Guardian-ը:
«Ուստի որևէ կասկած չկա, որ գումար ստացողները գիտեին գումարի աղբյուրի մասին։ Գումարը գալիս էր քողարկված ճանապարհով և առավելագույնս շրջանցում բրիտանական հարկային և բանկային համակարգը։ Գումարը մուտք էր արվում բրիտանական կազմակերպություններում Ռուսաստանից և Ադրբեջանից։ Այս բացահայտումը խոսում է նաև բրիտանական հարկային և բանկային համակարգի բացթողումների մասին»,- եզրափակում է The Guardian-ը:
Գաղտնի այս ծրագիրը ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը: Գաղտնի արձանագրությունները փոխանցվել են դանիական Berlingske թերթին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, Guardian պարբերականին և լրատվական դաշտի այլ ներկայացուցիչներին: