2014թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների`0.3% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Տասներկուամսյա գնաճը (այս տարվա մարտը անցած տարվա մարտի համեմատ), որն էլ հենց թիրախավորումն է Կենտրոնական բանկը, կազմել է 3.8%, ինչը համեմատաբար ցածր (լավ) ցուցանիշ է: