տուն Տնտեսական 3 միլիարդ՝ «Գազպրոմում» ստուգումներից հետո. ՊԵԿ-ի պարզաբանումը

3 միլիարդ՝ «Գազպրոմում» ստուգումներից հետո. ՊԵԿ-ի պարզաբանումը

923
0

Araratnews.am-ը նախորդ տարի գրել էր, որ ՊԵԿ-ն ավարտել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ստուգումը: Գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ-ին՝ տեղեկանալու, թե ինչ է հայտնաբերել հարկ հավաքագրող կառույցը «Գազպրոմ Արմենիայում»:

Գրավոր հարցումից Araratnews.am-ը տեղեկանում է, որ ամբողջական ստուգումն ավարտվել է: Արձանագրվել է 3 միլիարդ 227 միլիոն 143 հազար 894 դրամ լրացուցիչ գանձման գումար: Թե ինչ նկատի ունի ՊԵկ-ը լրացուցիչ գանձման գումար արտահայտությամբ՝ չվճարված հարկ, տույժ-տուգանք, գրավոր պատասխանում որեւէ խոսք չկա, պատկան մարմինն էլ ձեռնպահ է այլ տեղեկատվություն տալու:  Սակայն մինչ օրս «Գազպրոմ Արմենիան» չի բողոքարկել այն:

Զանգահարեցինք նաև «Գազպրոմ Արմենիա»՝ մեկնաբանություն լսելու, սակայն մեզ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել, քանի որ տեղեկությանը ծանոթ չեն: Գրավոր հարցի պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք:

Սոնա Դավթյան