FPWC-ն հայտնում է, որ միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։ Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի մասին։ Արջերը որոնցից մեկն էգ է, երկուսը՝ արու։ Կենդանիները պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Պայմանները տեսակի համար ոչ բարենպաստ են և բացարձակապես հարմարեցված չեն կենդանիների բնական կենսամիջավայրին։ Համալիրի տնօրենը նշել է, որ էգ արջը պարբերաբար ձագեր է ծնում, որոնց բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: