Ապարան շտապօգնության կայանից երեկ՝ ժամը 11:10-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները մեկնել են դեպքի վայր։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ և ամուսինը այդ պահին տանը չի եղել և նրան հայտնաբերել է հարևանուհին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։