տուն Լուրեր 28-ամյա աղջիկը Սբ. Գայանե եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել...

28-ամյա աղջիկը Սբ. Գայանե եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել է Հայր Մկրտիչը

316
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։

Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։

Մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Նվարդ Գ.-ն է։