Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է կառավարության նիստը: Կառավարության նիստի օրակարգում 52 հարց է, որից 44-ը՝ չզեկուցվող։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաղորդել է համավարակի վերջին՝ թարմացված տվյալները:
Նախարարը, մասնավորապես, նշեց, որ 5 հոգի արհեստական շնչառության վրա են, որոնցից մեկը բավականին երիտասարդ է՝ 27 տարեկան, սակայն ունի բնածին խրոնիկ ծանր հիվանդություն:
«Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել»: