ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է `
27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել։