տուն Հասարակություն 26.500 դրամ՝ մինչեւ 18 տարեկան երեխա ունեցողին. մանրամասներ

26.500 դրամ՝ մինչեւ 18 տարեկան երեխա ունեցողին. մանրամասներ

896
0

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման 9 միջոցառում է առաջարկել կառավարությունը:

Ու քանի որ ՀՀ քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե որ միջոցառումից կարող են օգտվել, Araratnews.am-ը ներկայացնում է դրանցից յուրաքանչյուրը:

Շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թմարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թմարտի 12-ից մինչև 2020 թմարտի 31-ը ընկած ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թմարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:

Եթե երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, կամ ընտանիքի անապահովության սանդղակը ցածր է 28.1-ից, եւս կարող է օգտվել այս  ծրագրից:

Եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել, եւս կարող են օգտվել այս ծրագրից:

Կառավարությունը այս խմբերին տալիս է 26.500 դրամ:

Այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար ընթացակարգ դեռևս սահմանված չէ: Ուստի՝ այս պահին դիմել պետք չէ: Կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պատրաստ կլինի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո միայն կընդունվեն դիմումներ:

Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Ի դեպ, այս աջակցությունից չեն կարող օգտվել բազմազավակ ընտանիքները: