26 իտալուհի դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին՝ խնդրելով նրան թույլատրել հոգևորականներին զբաղվել սեքսով և ամուսնանալ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հռոմի պապին ուղղված նամակում նրանք պատմել են հոգևորականների հետ սիրավեպերի մասին։ Նրանք նաև պնդում են, որ շատ հոգևորականներ նախընտրում են չբարձրաձայնել դրա մասին։
Իտալուհիները ցանկանում են հանդիպել Հռոմի պապի հետ՝ խնդիրը քննարկելու համար։ «Մենք սիրում ենք այդ տղամարդկանց, նրանք մեզ են սիրում», — գրել են նրանք՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կարող է փոխվել ոչ միայն նրանց, այլև ամբողջ կաթոլիկ եկեղեցու համար։