տուն Քաղաքական Միջազգային Կանանց թիվը միշտ գերակշռել է տղամարդկանցը․ Հետազոտություն

Կանանց թիվը միշտ գերակշռել է տղամարդկանցը․ Հետազոտություն

142
0

publication1

Երկիր մոլորակի վրա կանանց թիվը միշտ գերազանցել է տղամարդկանց թվին։ Այս մասին են վկայում Մաք Պլանկի անունը կրող Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունները։

Investigative Genetics գիտական ամսագրում հրապաարկված հոդվածում գիտնականները նշում են, որ հետազոտության ժամանակ կիրառել են գենետիկ ինֆորմացիայի ձեռքբերման մեթոդը։

Նրանք համեմատել են 51 ժողովուրդների 623 տղամարդկանց՝ հորից ժառանգված Y քրոմոսոմները մայրական ԴՆԹ-ի հետ։ Պարզվել է, որ աֆրիկյան նախնիներ ունեցողների մոտ կին նախնիների թիվն ավելի շատ է եղել, քան տղամարդ։ Այս օրինաչափությունը նկատվում է ամբողջ պատմության ընթացքում։ Արդյունքում՝ իգական սեռը մարդկությանն ավելի շատ գեներ է տվել, քան արական սեռը։