Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի մեկնարկի շրջանակներում հանդիպում կունենան Նյու Յորքում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով ռուսական դիվանագիտական պատվիրակությանը։
Ամերիկյան կողմը հաղորդում է, որ հանդիպման թեմաներից է լինելու Սիրիայում միջազգային կոլաիցիայի գործողություններ ընդդեմ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ-ին համաձայնեցնել Սիրիայի տարածքում օդուժի ռմբակոծությունները միջազգային հանրության հետ։
Մինդեռ ԱՄՆ-ն հայտել էր, որ այդ ավիահարվածների մասին տեղեկացրել է Սիրիայի իշխանություններին։