Արկածների սիրահարները կոգևորվեն՝ այստեղ ներկայացված վայրերի մասին իմանալով, այնուամենայնիվ, պետք է հիասթափեցնենք նրանց, քանի որ աշխարհում կան հետաքրքիր վայրեր, որոնք փակ են այցելուների առջև՝ սկսած գաղտնի կառավարական սեփականություններից մինչև ճառագայթումից ոչնչացած բնակավայրեր: Առանձնացրել ենք հենց այդպիսի 25 վայր, ուր դուք շատ կցանկանայիք այցելել, սակայն չեք կարող:
Լասկոյի քարանձավները (Հարավարևելյան Ֆրանսիա)
20,000 տարվա պատմություն ունեցող այս քարանձավներում արված նկարները փչանում էին զբոսաշրջիկների արտաշնչած CO2-ից, այդ իսկ պատճառով ֆրանսիական կառավարությունը որոշեց փակել այն:
Հյուսիսային Սենտինել կղզի (Անդաման կղզիներ)
Այս կղզում 50-400 բնիկներ են ապրում։ Նրանք ուղղակի նետահարում են օտարներին, ովքեր կղզի են գալիս ու փորձում լեզու գտնել նրանց հետ: Այժմ այս կղզին հատուկ պաշտպանվում է Հնդկաստանի կառավարության կողմից: Զբոսաշրջիկների մուտքն այստեղ արգելված է:
Այս Գրանդ տաճար (Ճապոնիա)
Այս վայրի ստեղծումից ի վեր` Ք.ա. 4-րդ դարից սկսած, այստեղ կարող են ոտք դնել միայն թագավորական ընտանիքի հոգևորականները: Հետաքրքիր մի փաստ կա այս սրբավայի հետ կապված. այն քանդվում ու վերակառուցվում է ամեն 20 տարին մեկ՝ Շինտոյի մահվան ու վերածննդի գաղափարի հետ կապված:
Ակումբ 33 (Դիսնեյլենդ)
Եթե դուք կարող եք նախնական 25,000 դոլար վճարել, իսկ հետո արդեն տարեկան 10,000 դոլար՝ անդամագրվելու համար, ապա կարող եք միանալ Ակումբ 33-ին, որը աշխարհի ամենաանմատչելի ու գաղտնի ակումբներից է: Այն գտնվում է ամենաուրախ վայրերից մեկի` Դիսնեյլենդի կենտրոնում:
21 Մետրո 2 (Մոսկվայի)
Ենթադրաբար Ստալինի կողմից ռուսական գաղտնի ծառայությունների համար կառուցված, գետնի տակ գտնվող այս վայրի գոյությունը երբեք պաշտոնապես չի ապացուցվել, չնայած մարդիկ, ովքեր մասնակցել են դրա կառուցմանը, հարցազրույցներ են տվել որոշ լրատվամիջոցների:
20 Ուեդեր լեռը (Վիրջինիա)
Աշխարհի վերջի մասին ֆիլմերում հաճախ տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ նախագահը տեղափոխվում հատուկ բունկեր: Այս վայրն իրականում Վաշինգթոն քաղաքից 48 մղոն հեռավորության վրա է գտնվում՝ Բլու Ռիջ լեռներում: Վայրի մասին շատ բան հայտնի չէ, բացի TIME պարբերականի հետ դրա՝ թոշակի անցած նախագծողներից մեկի հարցազրույցից:
19 Վատիկանի գաղտնի արխիվները (Իտալիա)
Ասում են, որ Վատիկանի արխիվի պահոցները մինչև 50 մղոն երկարություն ունեն: Չնայած այստեղ հնարավոր չէ մտնել, այնուամենայնիվ, 75 տարի և ավելի հնություն ունեցող փաստաթղթերը հնարավոր է պատվիրել ու տեսնել:
18 Ուայթի ջենթլմենների ակումբ (Անգլիա)
Անգլիայի ամենագաղտնի ակումբներից մեկն է, որին կարող են անդամագրվել միայն թագավորական ծառայողներն ու կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդիկ:
17 Սենյակ 39 (Հյուսիսային Կորեա)
Կորեական կառավարական գաղտնի այս վայրը գտնվում է մայրաքաղաք Փհենյանի հենց կենտրոնում:
Թագավորական օդուժի կայան՝ Մենուիդ բլուր (Անգլիա)
Անգլիայում գտնվող այս վայրը համատեղ կառավարվում կամ համակարգվում է անգլիական թագավորական օդուժի և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից: Ասում են, որ այս կայանը աշխարհի հզորագույն լայնածավալ հսկողություն իրականացնող կայանն է:
Կոկա-կոլայի բաղադրատոմսի պահոցը (Ջորջիա, ԱՄՆ)
Կոկա-Կոլայի գաղտնի բաղադրատոմսի մասին բամբասանքներ էին տարածվել ու 2011 թ. ընկերությունը գաղտնի համարվող բաղադրատոմսը հանեց Սանթրասթ բանկի պահոցից ու տեղափոխեց Կոկա-Կոլայի հանրային ցուցադրությանը: Այժմ մարդիկ կարող են հեռվից տեսնել այդ պահոցը: Սակայն շատերը կարծում են, որ Կոկա-Կոլա ընկերությունն ուղղակի օգտագործում է առասպելը՝ այն փողի վերածելու համար:
14 Տարածք 51 (Նևադա, ԱՄՆ)
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության կողմից օգտագործվող տարածք է, որտեղ տարբեր փորձարկումներ ու մարզումներ են իրականացվում: Ավելորդ է նշել, որ այս վայրը գաղտնի է ու մուտքն՝ անթույլատրելի:
Մեժգորյե (Ռուսաստան)
Ռուսական այս քաղաքը փակված է կառավարության կողմից: Ըստ ենթադրությունների՝ այս վայրում գաղտնի միջուկային ծրագրեր ու նախագծեր են իրականացվում:
Սնեյք կղզի (Բրազիլիա)
Կղզու անունը թարգմանաբար նշանակում է օձ, և դա պատահական չէ: Բանն այն է, որ այս կղզում վտանգավոր թունավոր օձերի մոտ 5000 տեսակներ կան: Մարդկանց անվտանգության նկատառումներով այս կղզի զբոսաշրջիկների մուտքն արգելված է:
Սուրթսի (Իսլանդիա)
Այս հյուսիսատլանտյան կղզին երկրագնդի նորագույն հողատարածքներից մեկն է, որն ի հայտ է եկել 1960-ականներին հրաբխային ժայթքման արդյունքում: Այս վայր կարողացել են այցելել միայն մի քանի գիտնականներ, զբոսաշրջիկներից այն գաղտնի է պահվում:
Google ընկերության տվյալների կենտրոն (Օրեգոն, ԱՄՆ)
Google ընկերության տվյալների բազայի կենտրոնը, ինչպես և Տարածք 51-ը, խիստ հսկողությամբ ու գաղտնի, արգելված է պահվում հասարակության համար:
Քին Շի Հուանի դամբարանը (Չինաստան)
Չինաստանի առաջին կայսեր դամբարանը, որտեղ գտնվում է նրա կողմից կառուցված Տերակոտայի բանակը, գաղտնի է պահվում չինական կառավարության կողմից: Մուտքն այստեղ ուղղակի արգելված է:
Անգլիայի Բանկի պահոցները (Լոնդոն)
Այս վայր մուտք գործելու համար անհրաժեշտ է ձեռք բերել 90 սմ երկարություն ունեցող բանալին: Իսկ բանալին, հավատացեք, այնքան էլ հեշտ չէ գտնել. պահոցի աշխատակիցների անունները գաղտնի են պահվում:
Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոց (Նորվեգիա)
Եթե հանկարծ աշխարհի կործանման մասին հոլիվուդյան ֆիլմերից մեկի սցենարն իրականանա, ապա այս վայրը առնվազն Երկրի կանաչ մասը կարող է հետ վերադարձնել:
Բոհեմյան ակումբ (Կալիֆոռնիա)
Բոհեմական այս ակումբը ևս մեկ գաղտնի հասարակության ակումբ է, որին անդամակցությունը գաղտնի է պահվում:
5 Փայնգեփ (Ավստրալիա)
Արբանյակային հետախուզության կայանը գտնվում Ավստրալիայի կենտրոնում, համակարգվում է Ավստրալիայի և ԱՄՆ-ի կառավարությունների համատեղ ջանքերով ու տարբեր լրտեսական նախագծեր իրականացնում:
Տապանակի ուխտատեղի եկեղեցի (Եթովպիա)
Ասում են՝ այստեղ է պահվում 10 պատվիրաններով տապանակը: Այստեղ, բացի հոգևորականից, որին չի թույլատրվում լքել վայրը, ուրիշ ոչ ոք չի կարող մուտք գործել:
Վումերա արգելված տարածք (Ավստրալիա)
Աշխարհում փորձարկումների իրականացման ամենամեծ տարածքն է, որտեղ մուտքն արգելված է, ինչպես և հստակ ասում է տարածքի անունը:
Պրիպյատ (Ուկրաինա)
Այս վայրը խիստ ճառագայթում ունեցող վայր է, որտեղ մուտքն արգելված է, իսկ տարածքի սահմաններին կարելի է մոտենալ միայն զինված պահակի ուղեկցությամբ:
Մարիանյան իջվածք (Խաղաղ օվկիանոս)
Այս տարբերակը դուք հաստատ չէիք սպասում, այնպես չէ՞:
Դե ինչ, հաջողություն ձեզ, եթե ուզում եք փորձել այստեղ իջնել: Սա օվկիանոսի ամենախորը կետն է, և միայն 3 մարդու է հաջողվել հասնել այն