Այսօր ԱԺ-ում քննարկվող հարցերից մեկը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումն է:
Նիստի ժամանակ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանեց պատգամավորների մի շարք հարցերին:
Քննարկվող ուշագրավ հարցերից էին պետական օրհներգը աղավաղված հնչեցնելու հեռուստատեսությունների վարած քաղաքականությանն ու կեսգիշերին հիմնի պարտադիր հնչեցնելումը:
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանն այս առնչությամբ ընդգծում է, որ այստեղ օրենսդրական հարց կա:
Տիգրան Հակոբյանն ասաց, որ հեռուստաընկերություններով ժամը 24:00-ից օրհներգի պարտադիր հնչեցումը օրենքից պետք է հանվի: