տուն Լուրեր 24 նոր ջրամբարներ կառուցելու մտադրություն կա

24 նոր ջրամբարներ կառուցելու մտադրություն կա

313
0

Ներկա պահին կա 24 նոր ջրամբարներ կառուցելու մտադրություն: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ջրային պետական կոմիտեից, նշելով, որ ջրամբարաշինությունը Կառավարության համար առաջնահերթություն է:

«Այս պահին կառուցվում է Վեդիի ջրամբարը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Այդ ջրամբարն իր մեջ պարունակելու է ժամանակակից համակարգ, որը նաև խնայողություն անելու հնարավորություն է տալու: Ունենք Կապսիի ջրամբարը, որն անավարտ է մնացել դեռ ԽՍՀՄ տարիներից, հիմա նախագծվում են ջրամբարը ավարտին հասցնելու աշխատանքները: Մոտ հեռանկարում ունենք նաև Մաստարայի ջրամբարի կառուցման հարցը»,- ասաց կոմիտեի լրատվականի պատասխանատուն:

«Ջրային կոմիտեն ունի ռազմավարություն, թե ո՛ր տեղանքում կարելի է կառուցել ջրամբարներ: Կա 24 նոր ջրամբարներ կառուցելու մտադրություն, որոնք ռազմավարական նշանակություն կունենան պետության համար»,- ասացին կոմիտեից, նշելով, որ իրենք պատրաստ են աշխատելու բոլոր ներդրողների  հետ:

Նկատենք, որ ջրամբարներ կառուցողները հետագայում չեն ունենալու սպառման խնդիր: Հավաքված ջուրն ամբողջությամբ կսպառվի:

Հարցին, թե կոմիտեն պատրա՞ստ է ներդրողների հետ աշխատել, նրանց հետ քննարկել ռազմավարությունը, ինչպես նաև հետագայում ՝ ջրի սպառման հարցերը, կոմիտեից ասացին. «Մենք ունենք ռազմավարություն, երբ ներդրողները գան և կոնկրետ առաջարկով ներկայանան, կկարողանանք նրանց հետ աշխատել»: