տուն Սպորտ 24 ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականում

24 ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականում

250
0

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 15-ին եւ 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ եւ 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երեւանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է նոյեմբերի 11-ից 16-ը: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»

Գեւորգ Կասպարով, «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Գեւորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)

Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելլին, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։ Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գեւորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը եւ Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը: