Այսօր լրանում է Բեռլինի պատի փլուզման 24-րդ տարեդարձը: 1989 թվականին այս օրը Արևմտյան և Արևելյան Բեռլինների` Գերմանիայի դեմոկրատական հանրապետության և Գերմանիայի դաշնային հանրապետության միջև պատը պատմություն դարձավ:
Այն կառուցվել էր 1961 թվականի օգոստոսի 13-ին և ուներ 10 կմ երկարություն: Փլուզումն իրականություն դարձավ ժողովրդական լայն զանգվածների բողոքի ակցիաների և ընդվզման շնորհիվ: Այժմ պահպանվել է այդ պատի միայն 1,3 կմ երկարություն ունեցող հատվածը:
Բեռլինի պատի մասին պատմող ֆոտոշարքը ստորև.