տուն Քաղաքական Միջազգային 24 թեկնածու ցանկանում է դառնալ Ուկրաինայի նախագահ

24 թեկնածու ցանկանում է դառնալ Ուկրաինայի նախագահ

80
0

912-vyibor_jpg_576x288_crop_q100

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ավարտել է նախագահական ընտրությունների թեկնածուների փաստաթղթերի ընդունումը, որի ժամանակ դիմումից բացի թեկնածուները պետք է վճարեին մոտ 240 հազար դոլար գրավ։ Նախապես գրանցվելու համար դիմել էր 38 թեկնածու, սակայն պատշաճ կերպով գրանցումն իրականացրել էր 24 մարդ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նախագահի թեկնածուի պաշտոնական գրանցում ստացել են 7 քաղաքական գործիչներ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն և Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի շրջանի նախկին ղեկավար Միխայել Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը և «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սրանովը։

Հիշեցնենք, որ առաջադրման փաստաթղթեր են հանձնել նաև գործարար, հաղթողի ամենահավանական թեկնածու Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, «Ազատություն» ազգայնական կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։