24-այմա բրիտանացի Ջեյմս Ասկվիտը մոլորակի վրա ամենաերիտասարդ մարդն է, որը այցելել է բոլոր 196 երկրները:
Նա սկսել է իր ճամփորդությունը 2008-ին՝ այցելելով Վիետնամ: Ամենից շատ ժամանակ նա անցկացրել է Աֆրիկայում՝ մնալով այնտեղ մոտ վեց ամիս:
Ճանապարհորդությունների ծախսը կազվել է մոտ 200 000 դոլար: Այցելած երկրներում նա իր ծախսերի մի մասը հոգացել է սրճարաններում և բարերում աշխատելով:
Ասկվիտը պատրաստվում է շարունակել իր ճամփորդությունները. հաջորդ տարի նա կայցելի Զատիկի կղզի և Անտարկտիդա: