տուն Քաղաքական Միջազգային 239 մարդ տեղափոխող Malaysian Airline ինքնաթիռն ընկել է ծովը

239 մարդ տեղափոխող Malaysian Airline ինքնաթիռն ընկել է ծովը

131
0

36092_02_malaysian_airlines_loses_contact_with_a_plane_carrying_239_passengers

Երեկ՝ Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ ռադարներից անհետացել է Malaysian Airlines օդանավը, որը տեղափոխում էր 239 մարդ։ Ամբողջ գիշերվա ընթացքում հայտնվել են տարբեր հակասական տեղեկություններ օդանավի գտնվելու վայրի մասին, սակայն Xinhua գործակալությունը հաղորդում է, որ հավանաբար այն ընկել է Հարավչինական ծովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Boeing 777 ինքնթիռում եղել է 227 ուղևոր, որոնցից 152-ը Չինաստանի քաղաքացիներ են, 8-ը՝ Մալայզիայի, 12-ը՝ Ինդոնեզիայի, 7-ը՝ Ավստրալիայի, 2-ը՝ Ուկրաինայի, 1-ը՝ Ռուսաստանի։