տուն Քաղաքական Միջազգային 22 ամիս անց ամերիկյան գաղտնի սարքը վերադարձել է տիեզերքից

22 ամիս անց ամերիկյան գաղտնի սարքը վերադարձել է տիեզերքից

94
0

X-37 Orbital Test Vehicle

Ամերիկյան անօդաչու Boeing X-37B սարքը երեկ վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի Վանդենբերգ ավիաբազայում՝ ավարտելով 22 ամիս տևած առաքելությունը մերձերկրային ուղեծրում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պենտագոնն առայժմ չի բացահայտում սարքի թռիչքի նպատակներն ու թիրախները։ Սակայն որոշ լրատվամիջոցներ նշում են, որ այդ սարքի վրա եղել է հետախուզական սարքավորում։ Անօդաչու սարքն ուղեծիր է դուրս բերվել 2012 թվականի դեկտեմբերին։ Հաջորդ թռիչքը նախատեսված է 2015 թվականին։

Ավելի ավղ Պենտոգոնն ասել էր, որ նման սարքերը նախատեսված են երկարատև օգատգործման համար և հետախուզական բնույթի են։