տուն Հասարակություն Իրավական 22 ԶԼՄ-ից հեռացրել են հոդվածները. ոստիկանությունը պարզաբանում է

22 ԶԼՄ-ից հեռացրել են հոդվածները. ոստիկանությունը պարզաբանում է

167
0

«22 լրատվամիջոցների հետ մեր ստորաբաժանումներն աշխատել են: Հորդորել են, որպեսզի կառավարության՝ պարետի ցուցումներին հակասող տեղեկությունը հեռացնեն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Ովքե՞ր են հսկելու ինքնամեկուսացման պահանջները խախտել են, թե՞ ոչ: Ոստիկանության պետի տեղակալն ասաց՝ ոստիկանությունը կանի պարետի ցուցումները: «Ինքնամեկուսացման ռեժիմի խախտման հետ կապված 2-3 դեպք է եղել, բայց հեռախոսով դա կարգավորվել է»,- մանրամասնեց պարոն Մհրյանը:

Քանի վարորդ է տուգանվել 20 հոգուց ավելի ուղեւոր տեղափոխելու պատճառով: «73 արձանագրություն ենք կազմել»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը: