Կոլումբական «Ունիոն Մագդալենա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Ֆերլեյ Ռեյես Ռիվասն այսօր սպանվել է, իսկ նրա թիմակից Լուիս Դիաս Ապրիլյան՝ վիրավորվել։
«Ֆուտբոլիստն իր 3 թիմակիցների հետ միասին գտնվել է վարսավիրանոցում։ Երեկոյան ժամը 20։00-ին անհայտ անձը ներխուժել է այնտեղ և կրակ բացել՝ սպանելով Ռիվասին և վիրավորելով Ապրիլյային, ում հետո տեղափոխել են հիվանդանոց», — գրում է Gazzetta dello Sport թերթը։
Հետաքննությունը կփորձի պարզել միջադեպի պատճառները։ Վարկածներից մեկն այն է, որ սպանության պատճառը ֆուտոլիստների ցուցադրած ոչ գոհացուցիչ խաղն է եղել։ Մյուս վարկածով 22-ամյա ֆուտբոլիստը կապված է եղել տեղի հանցավոր խմբավորումներից մեկի հետ, որի հետևանքով էլ սպանվել է։