Ֆլորիդացի ուսանող Ադամ Ֆիսկը դարձել է Youtube-ի հերոս: Նա կարթով բռնել է մուրճ-ձուկ և 2 ժամ շարունակ շրջել է ծովով` այդ ձկանը «հեծած»:
22-ամյա երիտասարդը պատմել է, որ ինքը չի իմացել, որ կենդանին եղել է հենց իր նավակի տակ, և երբ նա կարթը գցել է ջուրը, կենդանին անմիջապես կուլ է տվել այն: Ադամին հաջողվել է այս ամենը նկարահանել տեսախցիկով: Տեսանյութը հայտնվել է Youtube-ում և դիտվել է ավելի քան 350 հազար օգտատիրոջ կողմից: