տուն Լուրեր 215 մլն դրամով բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

215 մլն դրամով բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

229
0

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա.

215 մլն դրամով իրականացվում են  Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու  և սանհանգույցի կառուցման աշխատանքները:

12 հեկտար  մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝  ՀՀ կառավարության միջոցներով: