Երեկ Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում 2։1 հաշվով աչքի է ընկել «Գրանադայի» հետ խաղում, իսկ Դավիդ Վիլյան իրացրել է 11-մետրանոց հարվածը։
Իսպանիայի առաջնություններում սա Վիլյայի 32-րդ գոլն էր 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը 21-րդ դարում Իսպանիայի առաջնություններում այս ցուցանիշով երկրորդն է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուից հետո, ով իր հաշվեկշռում ունի 34 գոլ։ Այս մասին հաղորդում է AS-ը։