տուն Հասարակություն Իրավական 21-ամյա աղջկան առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ

21-ամյա աղջկան առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ

255
0

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ:

Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկոյան ժամը ութին քույրը հայտնաբերվել է Ալափարս գյուղի մի տանը: Նա հայտնել է, որ Չարենցավանի բնակիչ ծանոթն ընկերոջ հետ առևանգել են իրեն և իր կամքին հակառակ տեղափոխել նշված տուն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի և նրա ընկերոջ ինքնությունը: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: