«Երկրի բնակչություն» (Stiftung Weltbevölkerung) հիմնադրամի տեղեկություններով՝ 2050թ.-ին եվրոպացիների թիվը Երկրի բնակչության համեմատ կնվազի 7,5%-ով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Գերմանական հիմնադրամի գնահատմամբ՝ 2015թ.-ին Երկրի վրա ապրելու է շուրջ 7,3 միլիարդ մարդ: Նրանցից 10%-ը եվրոպացի կլինեն, 15%-ը՝ աֆրիկացի, իսկ 60%-ը՝ ասիացի:
Ընդհանուր առմամբ՝ մոլորակի բնակչությունը մոտակա 35 տարում աճելու է 34%-ով՝ հասնելով 9,76 միլիարդի:.
2050թ.-ին ասիացիների քանակը կկրճատվի՝ հասնելով 54%-ի, մինչդեռ աֆրիկացիները կկազմեն մոլորակի բնակչության մեկ քառորդը: