տուն Տնտեսական 2050-ից ՀՀ-ում բնակչության 1/3-ը 60-ից բարձր կլինի

2050-ից ՀՀ-ում բնակչության 1/3-ը 60-ից բարձր կլինի

208
0

111

Տարեցների քանակը ընդհանուր բնակչության մեջ աճելու միտում է գրանցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Միաժամանակ նկատվում է ծնելիության նվազում: Մոտ 20 տարի առաջ աշխարհում մեկ կնոջը բաժին էր ընկնում 7-8 երեխա, իսկ այսօր` 6:
Ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ 60 անց մարդկանց թիվը ընդհանուր բնակչության 13%-ից ավելին է: Հայաստանում 60 տարեկանից բարձր է բնակչության 14.4 տոկոսը, Ադրբեջանում` 8.5 տոկոսը, Վրաստանում` 19, իսկ Թուրքիայում` 10 տոկոսը: Սպասվում է, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանում 60-ից բարձր կլինի բնակչության 31.5%-ը:

Գարիկ Հայրապետյանի խոսքով` եթե արտագաղթի ու ցածր ծնելիություն ներկայիս ցուցանիշները չփոխվեն, 2017-ին Հայաստանի բնակչության թիվը կսկսի նվազել:  Նրա խոսքով` սեռով պայմանավորված աբորտների թվով Հայաստանը այսօր աշխարհում երրորդ տեղում է` Չինաստանից ու Ադրբեջանից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here