Ֆրանսիայի Ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտի կանխատեսումների համաձայն, մինչև 2050 թվականը Երկիր մոլորակի բնակիչների թիվը կհասնի 9,731 մլրդ-ի:
Հրապարակված զեկույցի համաձայն, այդ ժամանակահատվածում բնակչության մեկ քառորդը կապրի Աֆրիկայում` 2,435 մլրդ, սակայն ամենաբնակեցված շրջանը կլինի Ասիան` 5,284 մլրդ:
ԱՄՆ բնակչության թիվը կհասնի 517 մլն-ի, թեպետ ամբողջ Եվրոպայի բնակչությունը ներկայիս 740 մլն-ից կհասնի 726 մլն-ի: Ամերիկա մայրցամաքում մարդկանց թիվը կհասնի 1,228 մլրդ-ի:
Տեղեկացնենք, որ ներկայում երկրագնդի վրա ապրում է 7,141 մլրդ մարդ: