Փորձագետների կարծիքով, առաջիկա 25 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը կհասնի 73 մլն-ի։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ աճը կկազմի 14 տոկոս կամ 9 մլն մարդ 2013 թվականի համեմատ։ Աճի մոտ 60 տոկոսը կապահովեն ներգաղթյալները։ Բրիտանացիների միջին տարիքը 2012 թվականին կազմել է 39.7, 2020-ին այն կկազմի 40.6, իսկ 2037-ին՝ 42.8։ Սա կապված է Մեծ Բրիտանիայում մեծահասակների թվի աճով, 2037 թվականին նրանց թիվը կկազմի 16.1 մլն։