տուն Քաղաքական Միջազգային 2035-ին կկազմավորվի ռուս-ամերիկյան հակաչինական դաշինքը. չինական մամուլ

2035-ին կկազմավորվի ռուս-ամերիկյան հակաչինական դաշինքը. չինական մամուլ

199
0

06

Ինչպես գրում է չինական «Խոիանցյու շիբաո» թերթը, թեպետ վերջին շրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունները կրկին սրվել են, սակայն ընդհանուր վտանգի առաջ նրանք ունակ են համախմբվելու և միահամուռ պայքարելու դրա դեմ: Ուսումնասիրելով «Ռուսական էլիտա 2020» քննարկման ելույթները, թերթը եզրակացնում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար միասնական «թշնամի» կարող է դառնալ Չինաստանը:

Այսպիսի կարծիք է հայտնել մասնավորապես Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Ցիմերմանը` ուղիղ նշելով, որ Չինաստանն է այդ միասնական խոչըդոտը: 2035-ին, ըստ նրա, Չինաստանն այնպիսի վտանգ կդառնա երկու կողմերի համար էլ, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին և Ռուսաստանին միավորվել, որն էլ կվախեցնի Չինաստանին:

«Ռուսական էլիտա 2020»-ի քննարկումն անցկացվել է Վալդայում կազմակերպվող բանավիճային ակումբի շրջանակներում, ուր հավաքվում են Ռուսաստանի ու աշխարհի ամենահայտնի փորձագետներ:

Ռուս-չինական հարաբերությունների մասնագետ Սյա Իշանը կարծում է, որ Ռուսաստանում մտահոգված են Չինաստանի հզորության աճով: Սակայն այստեղ միասնական դիրքորոշում չկա դրա դեմն առնելու համար: Ռուսական էլիտայի մի զգալի մասը նորմալ է վերաբերվում Չինաստանին, սակայն կան նաև այնպսիք, ովքեր Արևմուտքի հետ ավելի շատ շփումների հետևանքով կարող են նոր օրակարգեր առաջարկել «դեղին վտանգի» դեմն առնելու համար:

Մինչդեռ ամերիկյան փորձագետներն առաջին անգամ չէ, որ առաջ են քաշում Չինաստանի դեմ ռուս-ամերիկյան համատեղ գործողությունների օգտին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here