տուն Սպորտ 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել նաև Իրանում և ԱՄԷ-ում

2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել նաև Իրանում և ԱՄԷ-ում

322
0

url

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը քննարկում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը մերձավորաևելյան միանգամից մի քանի երկրում անցկացնելու հնարավորությունը: Նախապես ծրագրված էր, որ այն կազմակերպել Կատարը: Սակայն Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ Բլատերը, կարծես, մտադիր է փոխել առաջնության անցկացման վայրը:

The Telegraph-ը գրում է, որ Բլատերն այս գաղափարն առաջ է քաշել Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անցկացվում էր աշխարհի պատանեկան առաջնությունը: Այլ պետություններին այս հարցում ներգրավելու հարցը կքննարկվի այն բանից հետո, երբ որոշում կայացվի շոգ եղանակային պայմանների պատճառով 2022 թվականի առաջնությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու հարցը:

Բլատերը վերջերս եղել է Իրանում, որտեղ նրան հայտնել են, որ դեմ չեն լինի ընդունել Աշխարհի առաջնության մի քանի խաղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here