տուն Սպորտ 2022 թվականի առաջնությունը Կատարին շնորհելը սխալ որոշում էր. Զեպ Բլատեր

2022 թվականի առաջնությունը Կատարին շնորհելը սխալ որոշում էր. Զեպ Բլատեր

100
0

2014_FIFA_Announcement_(Joseph_Blatter)_7

2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Կատարին շնորհելը սխալ էր: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով շվեյցարական լրատվամիջոցներին:

«Դա իրոք սխալ ձեռնարկ էր, սակայն կյանքում նման բան էլ  է լինում: Կատարի կազմկոմիտեի զեկույցում նշվում էր, որ երկրում ամռանը շատ շոգ է լինում, սակայն ՖԻՖԱ-ի գործադիր մարմինը, մեծ առավելությամբ, առաջնության անցկացման իրավունքը շնորհեց Կատարին», — ասել է Բլատերը:

Հիշեցնենք, որ Կատարն այդ իրավունքը ստացել է 2010 թվականին: Դրանից հետո բուռն քննարկումներ են սկսել այն մասին, որ անհրաժեշտ է առաջնությունն անցկացնել ձմռանը, քանի որ ամռանն այդ երկրում նման մրցաշարի անցկացումն անհնարին է: Ձմռան տարբերակի դեմ հանդես է եկել ՈւԵՖԱ-ն: