Աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որը տեղի է ունենալու Կատարում, կկազմակերպվի նոյեմբերի 15-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, այլ ոչ թե ամռանը, ինչպես եղել է նախորդ առաջնությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժեչոմ Վալկեն:
«Կատարում ֆուտբոլ խաղալու ամենանպաստավոր պայմանները նոյեմբերի 15-ից հունվարի վերջ ընկած հատվածում են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ առաջնության հետաձգման մասին հաղորդվել էր վաղուց, քանի որ Կատարում ամռանը ջերմաստիճանը հասնում է 50-ի: Վերջնական որոշումը կկայացվի այս տարվա դեկտեմբերին՝ ՖԻՖԱ-ի գործկոմի նիստին: