Հայաստանը բոլոր առումներով դասակարգվում է պետական պարտքի նվազ շեմ ունեցող երկրների շարքին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը, երբ ներկայացնում էր հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։
Նախարարը նշեց, որ իրենք նախատեսում են տարվա ընթացքում պարտք վերցնել միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում։
«Մոտավոր հավանական արտահայտությամբ՝ 7,3 միլիարդ ԱՄՆ դոլարի չափ է ենթադրվում, որ կլինի 2020 թվականի տարեվերջին պետական պարտքը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։