տուն Հասարակություն 2020-ին էական թանկացումներ չեն լինի, պետք չէ խուճապ ստեղծել. Գագիկ Մակարյան (տեսանյութ)

2020-ին էական թանկացումներ չեն լինի, պետք չէ խուճապ ստեղծել. Գագիկ Մակարյան (տեսանյութ)

236
0

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը դրական է գնահատում պետության ներքին պարտքի՝ ԱԱՀ-ի վճարումը տնտեսվարողներին:

«Շատ են խոսում, թե 2020-ին թանկացումներ են լինելու, դա իրականությանը չի համապատասխանում: 2020-ին էական թանկացումներ չեն լինի, պետք չէ խուճապ ստեղծել: ԵԱՏՄ-ի շրջանակներում ակցիզային հարկի ավելացումը եւ 3-րդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքի փոփոխությունը այնքան փոքր է եւ տոկոսային առումով այնքան չնչին է, որ մեկ ընտանիքի համար ամսական մի քանի հարյուր կամ 1000 դրամ է կազմելու: Բայց եղավ նվազագույն աշխատավարձի բարձրացում, միկրոբիզնեսի մինչեւ 24 մլն դրամ շրջանառությունը չեն հարկելու, սա շատ կարեւոր է»,- ասել է Գագիկ Մակարյանը: