Իռլանդական RyanAir ավիաընկերությունը 2020 թվականի հունվարից Երևանից և Գյումրիից թռիչքներ կիրականացնի Իտալիայի և Գերմանիայի քաղաքներ: 2020 թվականի ամռանից էլ թռիչքներ կլինեն Բեռլին և Մյունխեն: Մասնավորապես՝ դեպի Մյունխեն թռիչքները կիրականացվեն Գյումրիից, իսկ մյուս ուղղություններով՝ Երևանից: Տոմսերի գներն սկսվելու են 30 եվրոյից:
Այս մասին այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ryanair» ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը: