Հայաստանի համայնքների եկամուտները, ներառյալ պետբյուջեից ներգրավվածները, 2020 թվականին կկազմեն 143 մլրդ դրամ:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա պարզաբանմամբ, գումարն ավելի քան 3 մլրդ դրամով ավելի է, քան անցնող տարում: