Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) արգելոցների եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հայտարարել Է Կռունկի համաշխարհային տարվա մեկնարկի մասին, 2020 թվականին բնապահպանները կիրականացնեն մի շարք ծրագրեր, որոնք նպատակամիտված են այդ հազվագյուտ թռչունների բնակության վայրերի պահպանմանը եւ այդ թռչունների ուսումնասիրմանը:
Ակցիային մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի WWF-ները, Կռունկների միջազգային հիմնադրամը (գիտնականների խումբ, որոնք ամբողջ աշխարհում ուսումնասիրում են կռունկներ), 24 արգելոցներ եւ ազգային բնայգիներ, Ամուրի Էկոտարածաշրջանի 22 հասարակական կազմակերպություն եւ բնության պահպանության վեց ջոկատ: WWF-ն կռունկների պաշտպանության արշավ Է կազմակերպել, քանի որ կարծում Է, որ այդ թռչունների թվաքանակը նվազում Է,- «Ինտերֆաքսի» տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը: