տուն Աշխարհ 2019 թվականի նոր քաղաքական դեմքերի վարկանիշային ցուցակը

2019 թվականի նոր քաղաքական դեմքերի վարկանիշային ցուցակը

303
0

«Երեկոյան Մոսկվան» պատրաստել է տասը նոր քաղաքական դեմքերի վարկանիշային ցուցակը, ովքեր էականորեն ազդել են համաշխարհային քաղաքականության վրա:

Խուան Գուայդո. «նախագահ»՝ առանց իշխանության

Տարվա սկզբին համաշխարհային հանրությունը լսեց Գուայդոյի անունը: Խուան Գուայդոն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի խորհրդանիշն է: Գուայդոն նախ հորդորել էր երկրի զինված ուժերին դուրս գալ իշխանության դեմ, ապա կոչ էր արել զինվորականներին և քաղաքացիներին մասնակցել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ակցիային:

«Բրեքսիթի մարդը»

Բրեքսիթի քարոզարշավի առաջնորդ Բորիս Ջոնսոնը ծանր բեռ էր ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից. նա ստիպված էր համոզել Համայնքների պալատի չարաճճի անդամներին՝ գործարք կնքել ԵՄ-ի հետ և ավարտին հասցնել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը:

Շվեդուհի դպրոցական աղջիկը

Որպես կանոն, ՄԱԿ-ի հանդիպումներում լրագրողները կենտրոնանում են քաղաքական գործիչների վրա: Բայց ՄԱԿ-ի վերջին գագաթնաժողովի հերոսը դարձավ 16-ամյա Գրետա Թյունբերգը: Նա հրաժարվել է ինքնաթիռով թռչել Միացյալ Նահանգներ՝ այն վնասների պատճառով, որոնք օդային ճանապարհորդությունը պատճառում է շրջակա միջավայրին:

«Մենք չենք եկել աշխարհի լիդերներից մուրալու նրանց մտահոգությունն ու հոգատարությունը։ Դուք արհամարհել եք մեզ անցյալում և արհամարհելու եք կրկին: Մենք արդարացումների և ժամանակի պակաս ունենք։ Եկել ենք տեղեկացնելու, որ փոփոխությունը գալու է, անկախ նրանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ»,- ասել էր շվեդ աշակերտուհին:

Շոումենից՝ նախագահ

Ի տարբերություն Թյունբերգի, Վլադիմիր Զելենսկին չի դարձել «Տարվա մարդ», բայց նա հայտնվել է Time-ի շապիկին: Զելենսկին ոչ միայն Ուկրաինայի ամենաերիտասարդ նախագահն է, այլև մարդ, որն ընդհանրապես քաղաքական փորձ չունի: 41-ամյա դերասան և շոումեն Զելենսկին ապրիլի 21-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:

«Թրամփին դեմ»

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա 14-րդն է: Նրա անունը ավելի շատ հայտնի է հանրաճանաչ բիզնես-հրատարակչության՝ Bloomberg անվանումով: Լրատվամիջոցները սկսեցին նրա մասին ակտիվորեն գրել նոյեմբերին, երբ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը պաշտոնապես հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու ցանկության մասին:

«Վարչապետ՝ ոչ ավանդական ընտանիքից»

Այս տարի Ֆինլանդիայի նոր կառավարությունն իր կազմով սենսացիոն էր: Դեկտեմբերի սկզբին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին հաջորդող 34-ամյա Սաննա Մարին դարձավ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը:

Սաննա Մարինը մեծացել է միասեռականների ընտանիքում: Նրան որդեգրել են երկու կանայք: Ի տարբերություն իր ծնողների՝ Մարին ունի ավանդական սեռական կողմնորոշում:

«Էլբասի իրավահաջորդը»

Մինչև մարտի 19-ը Նուրսուլթան Աբիշևիչը հետխորհրդային տարածքի միակ առաջնորդն էր, որ ղեկավարում է երկիրը 1991 թվականի անկախացումից ի վեր: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նախկին ղեկավարին այս պաշտոնում փոխարինեց Քասիմ–Ժոմարտ Տոկաևը։ Խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմարտ Տոկաևը երդվեց ու ասաց, որ շարունակելու է Նուրսուլթան Նազարբաևի քաղաքականությունը։

«Մերկելի ժառանգորդը»

2019 թվականը Արևմտյան Եվրոպայի իրավահաջորդի տարին էր: Հոգնած լինելով քաղաքականությունից ՝ Անգելա Մերկելը անցյալ տարվա վերջին որոշեց հրաժարվել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (CDU) ղեկավարի պաշտոնից և չառաջադրվել կանցլերի պաշտոնում: Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (CDU) ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց Աննեգրետ Կրամպ-Կարեն-Բաուերը:

Սուլթանի «մրցակիցը»

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից շուրջ երեք շաբաթ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի վերջո արձանագրեց ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը: Վերջին 25 տարում ընդդիմությունն առաջին անգամ էր հաղթում Թուրքիայի ամենամեծ քաղաքում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր քաղաքական կարիերան սկսել է հենց Ստամբուլից՝ 1994-1998 թվականներին զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը:

«Հոնկոնգի բողոքի ակցիաների դեմքը»

Փարիզի ցույցերը մասշտաբով չէին զիջում Հոնկոնգյան բողոքի ակցիաներին: Բայց, ի տարբերություն «դեղին բաճկոնավորների», Հոնկոնգն ուներ իր հերոսները: Հոնկոնգում դեմոկրատական շարժման ակտիվիստ Ջոշուա Վոնգը Թայվանի բնակիչներին կոչ էր արել սատարել հոնկոնգցիների պայքարին: Նա հորդորել էր «հզոր ցույց անցկացնել կոմունիստական Չինաստանի հիմնադրման 70-ամյակի օրը՝ հոկտեմբերի 1-ին»: