ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հիմնելու նոր մրցաշար, որը նախատեսված է ազգային հավաքականների համար: «Ազգերի լիգա» կոչվող մրցաշարը փոխարինելու է հավաքականների միջև անցկացվող ընկերական հանդիպումները: Այ մեկնարկելու է 2018/19 թվականների մրցաշրջանից: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Առայժմ վերջնական որոշված չէ մրցաշարի ձևաչափը: Նախատեսվում է, որ այն անց է կացվելու երկու տարին մեկ, իսկ թիմերը բաժանվելու են 3 կամ 4 դիվիզիոնների` իրենց ցուցադրած արդյունքներին համապատասխան: «Ազգերի լիգայում» կնեգրավվեն 16 թիմեր` 4-ական յուրաքանչյուր խմբում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում` յուրաքանչյուր թիմի հետ սեփական և մրցակցի հարկի տակ: Ակնկալվում է, որ այս առաջնության կմասնակցեն առնվազն մի շարք ուժեղագույն հավաքականներ, այդ թվում` Անգլիայի, Գերմանիայի, իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի: Խմբերի հաղթող թիմերը կմասնակցեն «Չորսի եզրափակիչին», որը տեղի է ունենալու չեզոք մարզադաշտում:
Ազգերի լիգայի գաղափարն առաջին անգամ բարձրաձայնվել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կողմից՝ նախորդ տարի: