Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի 0:3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
«Զինագործները» իրենց պարտությունների քանակը 2018 թվականին հասցրեցին 7-ի: ԱՊԼ-ի բոլոր ակումբների մեջ Արսեն Վենգերի թիմն այս տարի ամենաշատ պարտությունն է կրել:
Հունվարին, փետրվարին ու մարտին լոնդոնցիները 4 անգամ պարտվել են Անգլիայի առաջնությունում, մեկական անգամ էլ՝ Եվրոպա լիգայում, Անգլիայի Գավաթում ու Անգլիայի լիգայի Գավաթում: